17 հուլիսի 2012 - 17:59 AMT
ԱՄՆ ու Կանադան կապող կամրջի վրա պայթուցիկի մասին տեղեկատվությունը կեղծ էր

ԱՄՆ և Կանադան կապող կամրջով երթևեկությունը վերսկսվել է: Պայթուցիկի մասին տեղեկատվությունն ԱՄՆ ու Կանադայի միջև կամրջի վրա կեղծ էր, հայտնում է CNN: Երթևեկությունը փակվել էր պայթյունի սպառնալիքի պատճառով:

«Կամրջի վրա ռումբ է տեղադրված և այն կպայթի 10 րապեից»,-հայտարարել է նախօրեի երեկոյան 911 համարով զանգահարած տղամարդը, որից հետո երթևեկությունը կամրջով դադարեցվեց, հայտնում է Լենտա.ռու-ն: