17 հուլիսի 2012 - 19:42 AMT
Լոնդոնի բնակչությունը կազմել է 8.1 մլն մարդ` 10 տարվա ընթացքում ավելանալով 12 տոկոսով

Լոնդոնի բնակչությունը կազմել է 8.1 մլն մարդ, ընդ որում, հիմանական աղբյուր են հանդիսանում ներգաղթողները: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, նման տվյալներ հրապարակվել են երկուշաբթի օրը` 2011-ին Անգլիայում և Ուելսում մարդահամարի անցկացումից հետո:

Համաձայն պաշտոնական տվյալների, Լոնդոնի բնակչությունը 2011թ համեմատ ավելացել է 12 տոկոսով կամ 850 000-ով:

Ըստ հետազոտության արդյունքների, Անգլիայում և Ուելսում բնակչությունն ավելացել է 7 տոկոսով: Վերլուծաբանների կանխատեսմամբ 2051-ին Միացյալ թագավորության բնակիչների թիվը կկազմի 77 մլն, իսկ 2081-ին` 101 մլն: