Հուլիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և ԵԽ ու Բունդեստագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկային՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Մայքլ Քամբեքի ուղեկցությամբ:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-ԵՄ վերընթաց զարգացում ապրող համագործակցության կապակցությամբ` այսհամատեքստում ընդգծելով միջխորհրդարանական շփումներինշանակությունը` որպես երկկողմ փոխգործակցության կարևոր ձեւաչափ:
Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց Էլենի Թեոխարուսի բազմամյա մարդասիրական գործունեությունը եւհետեւողական վերաբերմունքը հայ ժողովրդի համար կարեւոր խնդիրներինկատմամբ:
Էդվարդ Նալբանդյանն ողջունեց եվրոպացի քաղաքական գործիչների մասնակցությունը Արցախի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը՝ այն գնահատելով որպես իրականությանն առաջին ձեռքից ծանոթանալու լավագույն հնարավորություն:
Հայաստանի արտգործնախարարը հյուրերին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: