5 նոյեմբերի 2004 - 23:01 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱՏՕ-Ի ԾՐԱԳՐԵՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆֆերին: Ինչպես տեղեկացրել է նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ «ՆԱՏՕ-ում Հայաստանն ունի իր ներկայացուցիչը եւ փորձում է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ մի շարք ծրագրերում»: Կողմերն անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Այդ առնչությամբ Ռ.Քոչարյանը հանգամանորեն ներկայացրել է հայկական կողմի գնահատականներն ու մոտեցումները: