18 հուլիսի 2012 - 12:58 AMT
ԱՄՆ Պետդեպը Օլիմպիական խաղեր կգործուղի իր աշխատակիցներին

ԱՄՆ Պետդեպարտամենտը Օլիմպիական խաղեր կգործուղի իր աշխատակիցներին բրիտանացի գոծընկերների հետ աշխատելու համար, ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելլը:

«Պետդեպարտամենտի ավագ գործակալը կընդգրկվի համակարգող կոմիտեի կազմում ու կապահովի տեղեկատվության փոխանակումը»,-մեջբերում է Վենտրելլի խոսքը «Ինտերֆաքսը»:

Պետդեպի աշխատակիցները ոչ թե ուղղակիորեն անվտանգությունը կապահովեն, այլ ուղղակի կօգնեն բրիտանական իշխանություններին:--