18 հուլիսի 2012 - 17:35 AMT
Սիրիան նոր պաշտպանության նախարար ունի՝ նախորդը սպանվել է այսօր ահաբեկչության ժամանակ

Սիրիայի նոր պաշտպանության նախարար է նշանակվել գլխավոր շտաբի հրամանատար գեներալ Ֆահդ ալ-Ջասեմ ալ-Ֆրիջը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Չորեքշաբթի օրը Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջան և նրա տեղակալը: Ավելի վաղ վիրավորվել էին ԱԳ նախարար Մուհամմեդ աշ-Շաարը և սիրիական հետախուզության ղեկավար Հիշամ Բահտիյարը:

Սիրիայում մեկ տարուց ավել է շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք վերաճել են կառավարական զորքերի և ընդդիմության ներկայացուցիչների միջև զինված պայքարի: