18 հուլիսի 2012 - 21:49 AMT
ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայի վերաբերյալ բանաձևի քվեարկությունը հետաձգել է մինչև հիգշաբթի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայի նկատմամաբ բանաձևի քվեարկությունը հետաձգել է մինչև հիգշաբթի առավոտյան, չորեքշաբթի լրագրողներին է հաղորդել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը դիմել էր ՄԱԿ-ի ԱԽ-ին` պահանջելով հետաձգել սիրիական իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ բանաձևի քվեարկությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Քվեարկությունը պետք է կայանար չորեքշաբթի` հուլիսի 18-ին:

Ինչպես հաղորդել է Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լի Բաոդուն, քվեարկության օրվա փոփոխությունը կապված է «այսօր երեկոյան լրացուցիչ խորհրդակցությունների անհրաժեշտության հետ»: