18 հուլիսի 2012 - 21:58 AMT
Իտալացի գիտնականները ենթադրում են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել Մոնա Լիզայի մնացորդները

Ֆլորենցիայի հնէաբանները հայտնաբերել են մի կնոջ մնացորդներ, ով ենթադրաբար Լիզա Գերարդինին է` այն կինը, ով բնորդել է դա Վինչիի «Մոնա Լիզայի» համար:

Նույն տեղում նախորդ տարի գտնվել է գանգ, ինչպես նաև ոսկորների որոշ մասեր, որոնք, հնարավոր է, պատկանել են այդ ֆլորենտուհուն, ով պատկերված է նկարչի հանրահայտ կտավում, հաղորդում է ուտրո.ռու-ն:

Հնէաբան Սիլվանո Վինսենթին նշում է, որ սպասում են կմախքի ԴՆԹ-ի արդյունքներին, նախքան կկարողանան որևէ հայտարարություն անել: