18 հուլիսի 2012 - 21:44 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն Արցախի նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն կտարածի

Ֆրանսիայի ԱԳՆ-ն լրագրողների համար օնլայն-կոնֆերանս է անցկցրել իր ինտերնետային էջում: Ադրբեջանցի լրագրողի` հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրությունների և ֆրանսիական արտաքաին քաղաքական գերատեսչության դիրքորոշման վերաբերյալ հարցին, Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղարը պատասխանել է, ոչ առաջաիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կտարածեն համատեղ հայտարարություն:

Արցախի նախագահական ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին: Արցախի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են գործող նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը և Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը:

Ընդհանուր առմամբ ԼՂՀ տարածքում բացվել է 274 ընտրատեղամաս, 1-ը Երևանում ԼՂՀ ներկայացուցչությունում: