Օլիմպիական կրակը ուրբաթ կժամանի Լոնդոն, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում այն կշրջի քաղաքի շրջաններում և իր էստաֆետը կավարտի Օլիմպիադայի բացման օրը` հուլիսի 27-ին:
Հուլիսիս 20-ի երեկոյան կրակը Գիլֆորդից ուղղաթիռով կհասցվի մայրաքաղաք: Օլիմպիական ջահի` Լոնդոնի 33 շրջաններում շրջագայությունը, մեկնարկում է շաբաթ օրը: Ջահը նախ կանցնի Լոնդոնի «սրտով»` Խաղերի պաշտոնական շրջաններով` Գրիվիչով, Նյուհեմով, Թաուեր-Հեմլեթսով, Հաքնիով և Ուոլթեհմ-Ֆորեսթով:
1 շաբաթվա ընթացքում 2 մլն մարդ դուրս կգա փողոցներ և կհավաքվի էստաֆետի ուղու երկայնքով, գրում է ՌԻԱ Նովոստին: