20 հուլիսի 2012 - 17:25 AMT
2012թ հունիսին տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը Հայաստանում կազմել է 9.3 տոկոս

2012թ հունիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը կազմել է 9.3 տոկոս: Ընդ որում, ինչպես հաղորդում է Հայաստանի Վիճակագրական ծառայությունը, հունիսին 2012թ մայիսի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 10.18 տոկոսով:

Միաժամանակ հունվար-հունիսսն 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը ավելացել է 7.8 տոկոսով:

2012թ հունիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 0.7 տոկոսով, ընդ որում, ամսական կտրվածքով գրանցվել է 1.3 տոկոս դեֆլյացիա:

Միևնույն ժամանակ 2012թ հունվար-հունիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 2.2 տոկոս:

Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է ըստ իրականացված տնտեսական գործունեության տեսակների, այլ ոչ թե ավելացված արժեքի ծավալների հիման վրա, և չի պարունակում մաքուր արտադրական հարկեր և ֆինանսական միջնորդության ծառայություններ:

2012-ին Հայաստանում բյուջեի տնտեսական աճը նախատեսվում է 4.2 տոկոսի մակարդակում, իսկ ինֆլյացիան` 4±1,5 տոկոսի: