20 հուլիսի 2012 - 17:57 AMT
Փոխոստիկանապետ. Ոստիկանությունը իրավունք չունի պահանջելու Հայրապետյանի հեռախոսազրույցների վերծանումը

«Հարսնաքարի» աշխատակիցների հեռախոսազրույցների վերծանումը ոստիկանությունն արդեն ձեռք է բերել և դրանք այժմ ակտիվորեն քննվում են ոստիկանության կողմից:

Այս մասին այսօր ոստիկանությունույում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը:

Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցների վերծանմանը, Համբարձումյանը նշեց, որ քանի որ Հայրապետյանը մեղադրյալ կողմ չէ, իրավական առումով ոստիակնությունը իրավունք չունի պահանջելու նրա հեռախոսազրույցների վերծանումը: