20 հուլիսի 2012 - 22:06 AMT
ԱՄՆ բնակիչների 78 տոկոսը Իրանի հետ պատերազմ չի ցանկանում

ԱՄՆ Արտաքին կապերի հարցերով խորհրդի կողմից անցկացրած վերջին հարցման արդյունքները խոսում են այն մասին, որ երկրի բնակիչների 78 տոկոսը գերադասում են իրանական խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել:

Հարցումն իրականացվել է այն ժամանակ, երբ ավելացել են մտավախությունները` կապված ռազմական վարժանքներ անցկացնող կողմերի միջև պատերազմ սկսելու վտանգի հետ:

Ըստ հարցման, պատերազմներից հոգնած ամերիկայն հասարակությունը կարծում է, որ յուրքանչյուր գործողություն պետք է իրականացվի ՄԱԿ-ի շրջանակում: