21 հուլիսի 2012 - 14:16 AMT
Բռնցքամարտիկ Արտ Հովհաննիսյանը միավորներով հաղթել է Միգել Ակոստային

ԱՄՆ Սանտա Ինես քաղաքում տեղի է ունեցել բռնցքամարտի երեկո, որի շրջանակում 30-ամյա անպարտելի հայ բռնցքամարտիկ Արտ Հովհաննիսյանը դատավորների որոշմամբ հաղթեց թեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն 34-ամյա վենեսուելացի Միգել Ակոստային:

Առաջին ռաունդում Հովհաննիսյանը նոկդաունի ենթարկեց մրցակցին աջից ուժգին հարվածով: Հինգերորդ ռաունդում Հովհաննիսյանը ենթարկվեց նոկդաունի աջից հարված ստանալով: Հայ բռնցքամարտիկը ավելի ուժեղ գտնվեց 95:93, 95:93, 92:96 հաշվով, հայտնում է allboxing.ru-ն: