Ռոքի դասականներ «Red Hot Chili Peppers-ը» այսօր Մոսկվայում կներկայացնի իր նոր ալբոմը: Խմբի շոուն տեղի կունենա «Լիժնիկիում»: Սա խմբի առաջին մենահամերգն է Ռուսաստանում, ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հաղորդել է շոուի կազմակերպիչներից մեկը:
Ինչպես սպասում են կազմակերպիչները, «Լիժնիկիում» խմբի ելույթին կհավաքվեն նրանց ավելիքան 60 հազար երկրպագուներ:
Մոսկովյան շոուից հետո, խումբը հուլիսի 25-ին հանդես կգա Կիևում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: