22 հուլիսի 2012 - 17:12 AMT
Մահացել է ուկրաինացի հայտի դերասան Բոգդան Ստուպկան

Մահացել է ուկրաինացի հայտի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բոգդան Ստուպկան, հաղորդել է ուկրաինական ՈւՆԻԱՆ գործակալությունը` հղելով նախագահի խորհրդական Աննա Գերմանին:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է վարչապետ Նիկոլայ Ազարովին ստեղծել Ստուպկայի թաղման կազմակերպման հարցերով հանձնաժողով: Նախատեսվում է թաղման արարողությունն անցկացնել հուլիս 24-ին:

Ստուպկան նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմերում: Նա իր վերջին դերերից մեկը խաղացել է «Տարաս Բուլբայում»: 2011-ի օգոստոսին նրան շնորհվել է Ուկրաինայի Հերոսի կոչում: