22 հուլիսի 2012 - 17:07 AMT
Ամերիկյան հետախուզության ղեկավարը հուլիսի 26-29 Լաս Վեգասում հանդես կգա հաքերների կոնֆերանսին

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Քիթ Ալեքսանդերը հանդես կգա Defcon հաքերային կոնֆերանսին, որը հուլիսի 26-29 տեղի կունենա Լաս Վեգասում, հաղորդում է Reuters-ը:

Ալեքսանդերի ելույթի թեման չի բացահայտվում: ԱՄՆ անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները և պաշտոնյաներն առաջին անգամ չէ որ այցելում են Defcon:

Defcon անցկացվում է ամեն տարի ` սկսած 1992թ, և հանրության համար բաց միջոցառում է: