15 նոյեմբերի 2004 - 20:27 AMT
ԱՌՆՈԼԴ ՌՅՈՒՅՏԵԼԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյույտելը կարեւորել է այն ավանդույթը, «երբ հայ ժողովուրդը սերնդեսերունդ հիշում է զոհերին, որպեսզի նման բան երբեւէ չկրկնվի»: Երկուշաբթի օրը նա ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Առնոլդ Ռյույտելը նաեւ եղեւնի է տնկել Ցեղասպանության զոհերի հիշատակի ծառուղում: