23 հուլիսի 2012 - 19:06 AMT
Հակամենաշնորհային մարմինը որոշել է չմիջամտել Հայաստանի տրանսպորտի նախարարության գործերին

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ավարտել է Երևան-Աբովյան-Երևան երթուղիով ուղևորափոխադրում իրականացնող «Քինգ դելյուքս» և Երևան-Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող «Տրանս կոնֆորտ» ընկերությունների դիմումների հիման վրա կատարված ուսումնասիրությունները:

Համաձայն ՏՄՊՊՀ ներկայացված դիմումների` վերոնշյալ ընկերությունների գործունեությունը խոչընդոտվում է բարեգործական հիմունքներով աշխատող տրանսպորտային միջոցների կողմից:

Ինչպես հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը, կատարվել է լայնածավալ աշխատանք` փաստաթղթերի ուսումնասիրությունից մինչև դիտանցումներ երթուղիներում և պարզվել է, որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում: Հանձնաժողովի որոշմամբ, ուսումնասիրությունների ողջ փաթեթը այսօր կուղարկվի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն: