24 հուլիսի 2012 - 09:22 AMT
«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի զարմուհու կողմից կատարված վրաերթի գործը կարճվել է

Օրաթերթը գրում է, որ ԱԺ նախագահ դարձած Հովիկ Աբրահամյանի զարմուհու` Ալլա Աբրահամյանի կողմից կատարված վրաերթի գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Այդ մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Թերթը հիշեցնում է, որ ամիսներ առաջ «թաքնված տեղեկություն» տարածվեց, թե այս տարվա ապրիլի 22-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում երիտասարդ մի աղջիկ վթարի է ենթարկել 3-ամյա Ալեն Սիմոնյանին, որը հիվանդանոցում մահացել է: Թերթն այդ օրերին բացահայտեց, որ վրաերթի հեղինակը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Աբրահամյանի դուստր Ալլա Աբրահամյանն էր: Իսկ Արսեն Աբրահամյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է: Ուստի «բնական» է, որ հարուցված քրեական գործը նման ճակատագիր պետք է ունենար, և հանցագործը մնար անպատիժ: Չ՞ե որ երեխային սպանողն Աբրահամյանների տխրահռչակ ընտանիքի անդամն է: