Սիրիայի հայերին պաշտպանելու համար Հայաստանի իշխանությունները պետք է բանակցություններ վարեն սիրիական ընդդիմության հետ: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Այս առնչությամբ նա, մասնավորապես, ընդգծել է սիրիական ընդդիմության հայտարարությունները` կապված Հալեպի հետ, որտեղ նրանք երաշխավորել են, որ ոչ մի կերպ չեն խախտի հայերի և մյուս փոքրամասնությունների իրավունքները:
Սաֆարյանը նաև քննադատել է այն իրողությունը, որ հայկանան քաղաքական էլիտան և ԶԼՄ-ները մեծ նշանակություն չեն տալիս Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, չեն քննարկում տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի արձագանքը դրանց:
Ըստ նրա, դրա արդյունքն այն է, որ Հայաստանն անպատրաստ է լուծելու իր առջև ծառացող խնդիրները: «Սիրիական զարգացումների հետ կապված վերջին իրադարձություններից ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ չէ տարհանելու հայ ազգաբնակչությանը և այլ խնդիրների»,-ընդգծել է Սաֆարյանը: