24 հուլիսի 2012 - 16:54 AMT
Եվրահանձնաժողովը չի մեկնաբանում ԵՄ որոշ երկրների վարկանիշերի վարկային կանխատեսման նվազումը

Եվրահանձնաժողովը պաշտոնապես չի մեկնաբանի ԵՄ երկրների վարկանիշերի կանխատեսման նվազումը՝ Գերմանիայի, Նիդերլանդների ու Լյուքսեմբուրգի համար, հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Բեյլին:

«Մենք չենք մեկնաբանում այդ որոշումներն ու շուկաների գործողությունները»,-հայտարարել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Այսօր հայտնի դարձավ, որ Moody's գործակալությունը նվազեցրել է Գերմանիայի, Նիդերլանդների ու Լյուքսեմբուրգի վարկային կանխատեսումները:

Միջազգային վարկանիշային Moody's գործակալությունը նվազեցրել է կանխատեսումը Գերմանիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի ինքնիշխան վարկային վարկանիշերի գծով «Aaa»-ից մինչև բացասական:

Գործակալությունը նշում է, որ կանխատեսման վատթարացման մասին որոշումն ընդունվել է «աճող անվստահությունից» եվրոյի գոտում պարտքային ճգնաժամի լուծման հանդեպ: «Գնալով որոշակի է դառնում եվրոյի գոտուց Հունաստանի դուրս գալու պարագան, ինչը հարված կհասցնի նաև կազմակերպության մյուս անդամներին, մասնավորապես, Իտալիային և Իսպանիային»-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: