25 հուլիսի 2012 - 09:39 AMT
«Ժողովուրդ». Դավիթ Շահնազարյանը ժխտեց իր ԱՄՆ տեղափոխվելու մասին լուրը

Օրաթերթը գրում է, որ Դավիթ Շահնազարյանի` ՀԱԿ-ի շարքերից դուրս գալուց հետո լուրեր են շրջանառվում, որ նա օրերս անվերադարձ կմեկնի ԱՄՆ: «Ժողովուրդը» փորձեց ճշտել այդ տեղեկությունը Շահնազարյանից, որն էլ պատասխանեց. «Ասեմ, որ այդ տեղեկությունները տարածողների երազանքն է դա: Ես շատ լավ գիտեմ, թե ովքեր են դրանք տարածում, բայց ասեմ, որ դա իրենց երազանքն է, և ինչպես բոլոր երազանքները, դա ևս չի կատարվելու: Իմ նպատակն է իրենց այստեղից ուղարկել, և ես կուղարկեմ»,-ասաց Դ. Շահնազարյանը` հրաժարվելով այլ հարցերի պատասխանել: