18 նոյեմբերի 2004 - 22:12 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՎԵՐԱԿԱՆՆԵԼ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՄԲԵՐԴԻ ԱՄՐՈՑԸ
ՀՀ կառավարությունը նախատեսում է միջոցներ տրամադրել Հայաստանի միջնադարի մշակութային եւ պատմական հուշարձան հանդիսացող Ամբերդի ամրոցի վերականգնման համար: Այս մասին այսօր Հայաստանի Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Ամբերդը 13-14-րդ դարերում եղել է հայ Պռոշյան (Վաչուտյան) իշխանների նստատեղը, որոնք ծագումով Արցախից են եղել: