18 նոյեմբերի 2004 - 23:09 AMT
2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՅՈՒՋԵԻՑ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԻ ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՐԹԸ
Հայաստանի 2005 թ. բյուջեի նախագծում նախատեսված են միջոցներ Հայաստանի վրացական եւ ուկրաինական համայնքների «Վրաստան» եւ «Դնիպրու» թերթերի հրատարակման համար: Նախատեսվում է նաեւ հատուկ հոդված գրականության թարգմանության համար: Հայաստանում բնակվում են ոչ մեծ թվով վրացիներ` շուրջ 1000 հոգի: Հիմնականում դրանք հայ տղամարդկանց հետ ամուսնացած կանայք են: Սակայն Հայաստանի վրացական համայնքը բավականին ակտիվ է: