25 հուլիսի 2012 - 18:28 AMT
Հայաստանի ու Մեքսիկայի գործարարները համատեղ Խորհուրդ կստեղծեն

Հայ և մեքսիկացի գործարարները հավաքվել էին Լոս Անջելեսում՝ Հայաստանի հյուպատոսությունում կապեր հաստատելու համար ձեռներեցության ու մշակույթի ոլորտնեում՝ Հայ-մեքսիկական աշխատանքային խմբի նախաձեռնությամբ:

Հանդիպման կազմակերպիչներն են Հայաստանի ու Իսպանիայի գլխավոր հյուպատոսությունները, ինչպես նաև Իսպանիայի առևտրի պալատն ու Հայ-մեքսիկական աշխատանքային խումբը, որը ստեղծվել է 2009թ.:

Հանդիպման շրջանակներում տեղի ունեցաով նաև սննդամթերքի և ըմպելիքների ցուցահանդես, որոնք ներկրում են Հայաստանից Krajdian Importers, Importers Direct Wholesale ընկերությունները, ինչպես նաև «Գրանդ Քենդիի» ու «Նոյի» արտադրանքը:

Հայաստանի ու Մեքսիկայի գործարարները մտադիր են համատեղ Խորհուրդ ստեղծել, հայտնում է Armenian Reporter-ը: