
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ այսօր գործում է 161 մանկապարտեզ, ուր հաճախում են 22-23 հազար երեխաներ, իսկ հերթագրվածների թիվը 7000 է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության բաժնի պետի տեղակալ Սիլվա Աչոյանը: Բանախոսը նշեց, որ յուրաքանչյուր խմբում պետք է լինի 25-30 երեխա, սակայն կապված երեխաների մեծ քանակի հետ կան խմբեր, որտեղ կա 40-ից մինչև 45 երեխա:
Սիլվա Աչոյանը երեխաների այդքան մեծ քանակը կապում է այն բանի հետ, որ 90 ական թվականներին բազմաթիվ մանկապարտեզներ փակվել են, ինչպես նաև, որ մանկապարտեզներն Երևանում անվճար են. «Մանկապարտեզներն անվճար են Երևանում գրանցում ունեցողների համար, ինչպես նաև զինվորակաների երեխաների և հատուկ սոցիալական խմբերին պատկանող երեխաների համար, իսկ մարզերի երեխաների համար վճարն ամսական 8000 դրամ է»: