19 նոյեմբերի 2004 - 19:14 AMT
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՔ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
«Մայր Աթոռ սբ. Էջմիածինը հուսով է, որ հայ զինծառայողներին Իրաք ուղարկելու մասին հարցը կստանա այնպիսի լուծում, որով հաշվի կառնվի արաբական երկրներում բնակվող հայերի անհանգստությունը»: Այդ մասին այսօր հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս արեգին Երկրորդը: Նա ավելացրել է, որ Հայ Առաքելական եկեղեցին ի դեմս Իրաքի թեմի առաջնորդի արդեն հայտնել է իր անհանգստությունը այդ առնչությամբ: Հիշեցնենք, որ Իրաք հայ զինծառայողների ենթադրվող մեկնումը ոչ միանշանակ արձագանք է գտել հայ հասարակության մեջ: Արաբական երկրներում, այդ թվում նաեւ Իրաքում բնակվող հարյուր հազարավոր հայեր դեմ են դրան, քանի որ զգուշանում են իսլամական ծայրահեղականների իրենց դեմ ուղղված պատասխան գործողություններից: Արաբական երկրների հասարակայնությունը նույնպես բուռն է արձագանքել Իրաք հայ զինծառայողներ ուղարկելու մտադրությանը: Հարցը վերջնական լուծում դեռեւս չի ստացել: