25 հուլիսի 2012 - 16:45 AMT
William Hill բուքմեյքերական գրասենյակը դրույքներ է ընդունում ՕԽ-2012-ի բացման ժամանակ ՉԹՕ հայտնվելու վրա

William Hill բուքմեյքերական գրասենյակը նոր իրադարձություն է առաջարկել իր ցուցակում` Օլիմպիական խաղեր – 2012-ի բացման արարողության ժամանակ լոնդոնյան Օլիմպիական մարզադաշտի վերևում ՉԹՕ-ի հայտնվելը:

Այդ իրադարձության հավանականության գործակիցը 1000-ը 1-ին է: Հետևաբար, կատարելով 10 ֆունտի խաղադրույք, կարելի է 10 000 շահել, եթե իսկապես ՉԹՕ հայտնվի:

Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կմեկնարկի երևանյան ժամանակով 0:00-ին: