
Աբովյան 3/1 հասցեում գտնվող պատմամշակութային կառույց, Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության (ԱՕԿՍ) նախկին շենքի ետնամասի քանդման աշխատանքները Կենտրոն եւ Նորք- Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 12-ին կայացրած որոշմամբ պետք է դադարեցվեն:
Այս մասին այսօր ԱՕԿՍ-ի առջև կազմակերպված փոքրիկ ակցիայի ժամանակ ասաց քաղաքացիական ակտիվիստ Վարդան Գերավետյանը:
Ըստ նախնական պայմանավորվածության, քիչ առաջ դեպքի վայր են եկել ԴԱՀԿ աշխատակիցները, որպեսզի կասեցնեն շինարարարկան աշխատանքները:
Դեռևս մայիսի 7-ին ԱՕԿՍ-ի շենքի ետնամասը քանդվել էր Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության կողմից` այդ տարածքում հյուրանոց կառուցելու նպատակով: