25 հուլիսի 2012 - 17:51 AMT
«ՀԿԵ» ՓԲԸ-ի աջակցությամբ Գյումրու պետական տեխնիկական քոլեջում բացվեց մասնագիտատեխնիկական հրապարակը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աջակցությամբ Գյումրու պետական տեխնիկական քոլեջում հուլիսի 25-ին բացվել է նոր մասնագիտատեխնիկական հրապարակը: Բացման հանդիսավոր արարողությամը մասնակցեցին Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը, Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, Գյումրիում ՌԴ-ի գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարը և այլ պաշտոնատար անձինք: Հյուրերը ծանոթացան նաև քոլեջի տեխնիկական հագեցվածությանը:

ՀԿԵ-ի օգնությամբ հրապարակում տեղադրվել են 10 մետր երկարություն ունեցող երկաթուղային գծեր, կոնտակտային ցանց, վագոնային սայլակ, վագոնների ավտոմատ շղթայակցման սարք, կոմպրեսոր, սլաքային փոխադրիչներ, ինչպես նաև ուսուցանման համար անհրաժեշտ այլ սարքեր:

Հրապարակը լիովին բարեկարգված է և օգտագործվելու է տեխնիկական քոլեջի ուսանողների ուսուցանման, ինչպես նաև տվյալ կրթական հաստատություն գործուղվող ՀԿԵ-ի աշխատողների վերապատրաստման համար, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: