25 հուլիսի 2012 - 18:46 AMT
Սոչիի Օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Սոչիի ձմեռային Օլիմպիադայի և Պարալիմպիկ խաղերի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, հայտարարել է «Սոչի 2014» կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն Լոնդոնում ՄՕԿ 124-րդ նիստում:

«Ռուսաստանի պատմության մեջ առաջին ձմեռային խաղերի նախապատրաստումը ըստ ժամանակցույցի է գնում: Հաջողությամբ իրականացվում են խոշոր նախագծեր»,-Չերնիշենկոյի խոսքն է մեջբերում կազմկոմիտեի մամլո ծառայությունը: Նա ներկայացրել է նաև Լոնդոնում բացվող Russia.Sochi.Park նախագիծը, որը կբացվի Քենսինգթոնի այգում հուլիսի 27-ին և կաշխատի մինչև օգոստոսի 12-ը, որի այցելուները կկարողանան ծանոթանալ ռուսական մշակույթին ու ավելին իմանալ Սոչիի Օլիմպիադայի մասին: