Ծովափնյա վոլեյբոլիստուհիների մարզահագուստը զգալի փոփոխություններ կկրի Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ:
Ավանդական բիկինիի փոխարեն մարզուհիները հրապարակ դուրս կգան շորտերով և տոպերով, հաղորդում է AP-ն: Դա կատարվել է ի նշան հարգանքի մրցություններում ներկայացված ժողովուրդների ավանդույթների հանդեպ:
Լոնդոնի Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը: