Հուլիսի 22-ին փակվեց «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում անցկացվող «Արամ Մանուկյան» ամենամյա ութերորդ մանկական ամառային ճամբարը:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են «Նարեկացի» արվեստի միության լրատվական ծառայությունից, 2004 թվականից ի վեր կանադահայ կամավորներ Հայդուկ և Աիդա Շամլյանները իրենց երկու զավակների հետ ամեն ամառ այցելում են Արցախ, և Շուշիի «Նարեկացի» արվեստի միության կենտրոնում կազմակերպում են մանկական ճամբար շուշեցի երեխաների համար: Այս տարի նախատեսված ութանասուն մասնակիցների փոխարեն ճամբարում ընդգրկվեցին երկու հարյուրից ավելի շուշեցի փոքրիկներ` 5-12 տարեկան:
Հանդիսավոր միջոցառման մասն էին կազմում ՆԱՄ Շուշիի կենտրոնի պարախմբի, երգչախմբի, ասմունքի և թատերական խմբերի սաների ելույթները: