25 հուլիսի 2012 - 18:48 AMT
Վաղը թիվ 37, 57, և 77 միկրոավտոբուսային երթուղիները ժամանակավորապես չեն աշխատի

Մայրաքաղաքի թիվ 37, 57, և 77 միկրոավտոբուսային երթուղում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հուլիսի 26-ին, օրվա առաջին կեսին նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։

Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: