26 հուլիսի 2012 - 11:54 AMT
Moody's-ը փոխել է կանխատեսումը 17 գերմանական բանկերի համար՝ դեպի «բացասական»

Միջազգային վարկանիշային Moody's Investors Service գործակալությունը փոխել է կանխատեսումը Գերմանիայի միանգամից 17 բանկերի վերաբերյալ՝ նվազեցնելով այն մինչև «բացասական»: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, այդ մասին ասվում է գործակալության զեկույցում:

Կանխատեսումը վերաբերում է այն հնարավոր փոփոխություններին, որոնք հետագայում գործակալությունը կանի երկարաժամկետ վարկային կամ ավանդային վարկանիշի առումով, ինչպես նաև պարտքային պարտավորությունների, որոնց վարկանիշը կախված է Գերմանիայի կառավարության աջակցությունից դաշնային կամ տարածաշրջանային մակարդակներով:

Վարկանիշային գործողություններ են ձեռնարկվել Bayerische Landesbank, DekaBank Deutsche Girozentrale, HSH Nordbank, Landesbank Baden-Wuerttemberg, Landesbank Berlin, Landesbank Hessen-Thueringen, Landesbank Saar и Norddeutsche Landesbank հանդեպ: