26 հուլիսի 2012 - 16:19 AMT
Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը Բիլի օփենում վաստակել եմ 2,5-ական միավոր

Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո ունեն 2,5-ական միավոր:

Նրանք կես միավորով են ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Բորիս Ավրուխից (Իսրայել), Իվան Շարիչից (Խորվաթիա) և Յան Վենից (Չինաստան):

Իսկ շախմատային Օլիմպիադայի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը հաղթանակով է սկսել Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենը: