24 նոյեմբերի 2004 - 22:09 AMT
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Երեւանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղում «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության համար դրամավահավաքը: Ղարաբաղի եւ Հայաստանի գործարարները մայրուղու շինարարության հիմնադրամ են ներդրել 30 հազար դոլար: Ֆրանսիայում կազմակերպված դրամահավաքի արդյունքներով հավաքվել է 1 040 հազար դոլար: Դրամահավաքին մասնակցել են 10600 ընտանիք եվրոպական երկրներից: Նոյեմբերի 25-ին հեռուստամարաթոն կկազմակերպվի նաեւ ԱՄՆ-ում: