26 նոյեմբերի 2004 - 21:41 AMT
«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԲՈՒՀ-ԵՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
Չնայած ԲՈՒՀ-երի ղեկավարության դիմադրությանը, «Դաշնակցություն» կուսակցության երիտասարդական միության ակտիվիստները մտադիր են շարունակել ԲՈՒՀ-երում կոռուպցիայի դեմ ուղղված քայլերը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ ուսանողական միության նախագահ Իշխան Սաղաթելյանը: Նա տեղեկացրել է, որ միությունն արդեն նախապատրաստել է առաջիկա գործունեության ծրագիր, որը ներառում է խնդրի ընդգրկուն սոցիոլոգիական հետազոտություն, ինչպես նաեւ խնդրով հետաքրքրված ուսանողների ու կոռուպցիայի դեմ պայքարում ընդգրկվելիք կազմկոմիտեների համար անցկացվելու են հատուկ դասընթացներ: Ուսանողական միության առաջնորդը կոչ է արել բոլոր շահագրգիռ կառույցներին միանալ իրենց ակցիային: