Լոնդոնում շարունակվում են Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարը: Որակավորման երկրորդ փուլում հայ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը (60 կգ) հանդիպեց ադրբեջանցի Իլդար Մուշկիևի հետ: Հայ մարզիկը կարողացավ լրացուցիչ ժամանակում գեղեցիկ հաղթանակ տոնել և դուրս գալ հաջորդ փուլ, այստեղ նրա մրցակիցը կլինի կանադացի կամ ղազախ ձյուդոիստը:
Մինչ այդ նա հաղթել էր Գերմանիայի ներկայացուցիչ Տոբիաս Էնգլմայերին: