Լողորդուհի Անահիտ Բարսեղյանը Օլիմպիական խաղերի 100 մետր թիկնալողի որակավորման փուլում ցույց է տվել 1.08.19 ժամանակը և 45 մասնակիցների մեջ գրավել նախավերջին` 44 տեղը:
100 մետրը 58.23 վայրկյանում է լողացել ավստրալուհի Էմիլի Սիբոնը և գրավել է առաջին տեղը: Հաջորդ փուլ են դուրս եկել լավագույն արդյունք ցույց տված 16 մարզուհիները:
Հուլիսի 31-ին 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում հանդես կգա լողորդ Միքայել Քոլոյանը: