13 մարտի 2003 - 18:45 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը կմասնակցի ԱՊՀ երկրների գլխավոր շտաբերի պետերի մոտ օրերս Մոսկվայում կայանալիք նիստին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, երկօրյա հանդիպման ընթացքում կքննարկվեն ռազմատեխնիկական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության եւ այլ հարցեր: Նիստի նախաձեռնողն է ռուսական կողմը: