
Հանգստյան օրերին Սիրիայի Հալեպ քաղաքից մեկնել է շուրջ 200 հազար մարդ: Քաղաքում մարտեր են գնում նախագահ Ասադի զորքերի ու ընդդիմության ուժերի միջև, հայտնում է ՄԱԿ-ը:
Ինչպես հայտնում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, ՄԱԿ-ում հումանիտար առաքելության ղեկավար Վալերի Ամոսը հայտարարել է, որ քաղաքում «փակված են» մնացել հազարավոր մարդիկ, որոնց շտապ օգնություն է հարկավոր, քանի որ սննդամքերթի պաշարները սպառվում են: Ըստ նրա, վիճակը տագնապալի է: