30 նոյեմբերի 2004 - 22:46 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ «ՌԱՍԿՈԼՆԻԿՈՎԸ» ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՉՈՒՆԻ, «ԵԹԵ ՀԱՇՎԻ ՉԱՌՆԵՆՔ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՄՏԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ»
Նոյեմբերի 30-ին Երեւանում տեղի է ուցել այս տարվա փետրվարին գազանաբար սպանված զինծառայող Գ.Մարգարյանի ընտանիքի շահերը պաշտպանող Նազելի Վարդանյանի մամուլի ասուլիսը: Հիշեցնենք, որ Գ.Մարգարյանը կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռ.Սաֆարովի կողմից ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն դասընթացների ժամանակ: Դատը հետաձգվել է մինչեւ 2005 թվականի փետրվարի 8-ը, տեղեկացրել է Ն.Վարդանյանը: Նրա խոսքերով` գործով անցնող վկաները դատավարության ժամանակ հայտարարել են, որ ուսուման ժամանակահատվածում Գ.Մարգարյանի եւ Ռ.Սաֆարովի միջեւ ոչ մի ընդհարում չի եղել: Բուժփորձաքննությունը սահմանել է, որ Ռ.Սաֆարովը հոգեկան խանգարումներ չունի, եթե հաշվի չառնենք, որ մեղադրյալի մտավոր զարգացումը միջին կրթական մակարդակի վրա է գտնվում: Ադրբեջանական կողմը այդ դատական գործընթացում փորձում է օգտագործել Ս.Թեյլերյանի նկատմամբ դատավարության «տեխնոլոգիան», որն անցկացվել է 20-ական թվականներին Բեռլինում: Հիշեցնենք, որ Ս.Թեյլերյանը սպանել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթին` հայոց ցեղասպանության կազմակերպիչներչից մեկին: Բեռլինի դատարանն այն ժամանակ արդարացրել էր Թեյլերյանին, որը ղեկավարվել էր ոչ միայն վրեժխնդրության զգացմունքով, այլեւ 1919 թվականին Թուրքիայի դատարանի կողմից Թալեաթի նկատմամբ մահապատժի դատավճռով: Ադրբեջանցի ներկայացուցիչները, որոնք լավատեղյակ են Թեյլերյանի պատմությանը` փորձում են առաջարկել «գաղափարի համար» սպանության տարբերակը: Սակայն նրանց փորձերն ապացուցել, որ Ռ.Սաֆարովը ղեկավարվել է վրեժխնդրության զգացմունքով եւ ստորացված ինքնասիրությամբ, առայժմ ոչնչի չեն հանգեցնում: Այսպես` այն վարկածը, որ հայ սպաները Բուդապեշտում դասընթացների ժամանակ մաքրել են ոտքերը ադրբեջանի դրոշով եւ տեսահոլովակներ տարածել «ադրբեջանցի կանանց բռնաբարության տեսարաններով» (նոր վարկած, որը մինչ այժմ չէր օգտագործվում), փաստորեն ապացուցել չի հաջողվել: Եվ դժվար է ապացուցել նման անհեթեթ ենթադրությունը` գունավոր արեւելյան ոճի: Ստորացված ինքնասիրության մոտիվներով «հնդկական կինոյի» բեմականացումն առայժմ չի հաջողվում: Մեր ադրբեջանցի բարեկամները դեռ շատ բան ունեն սովորելու: