Նիգերիայի երկու նախկին նախագահներ Պլուսենգուն Օբասանջոն և Իբրահիմ Բաբանգիդան կոչ են արել երկրի բնակիչներին դադարեցնել բռնությունը երկրում, որն, ըստ նախագահների, առաջին հերթին հրահրում է «Բոկո Հարամ» խմբավորումը:
Ինչպես հայտնում է Բի-բի-սիի թղթակիցը, այդ հաղորդագրությունը յուղ է լցնում նեկայիս նախագահին քննադատողների կրակին, շատերը նախագահ Գուդլակ Ջոնաթանին մեղադրում են անգործության մեջ:
Վերջին ամիսներին Նիգերիայում «Բոկո Հարամի» իսլամիստների հարձակումների արդյունքում հարյուրավոր մարդիկ են զոհվել: