30 հուլիսի 2012 - 18:22 AMT
Ֆրանսիան կարող է 2024թ Օլիմպիական խաղերի անցկացման հայտ ներկայացնել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով այսօր ժամանել է Լոնդոն, որպեսզի այցելի իր հայրենակիցներին, ովքեր ելույթ են ունենում Լոնդոնի Օլիմպիական խաղերում, հասկացնել է տվել, որ մտածում է 2024թ Օլիմպիական խաղերի անցկաղման հայտ ներկայացնելու մասին, հաղորդում է АР:

Ի սկզբանե ֆրանսիացիները հավկանում էին խաղերն այս տարի ընդունել, սակայն 7 տարի առաջ զիջել են Լոնդոնին: Սակայն ֆրանսիացիները շարունակում են պայքարել գլխավոր սպորտային իրադարձության անցկացման իրավունքի համար: