30 հուլիսի 2012 - 20:33 AMT
Խարդախության մեջ մեղադրվող իրանցի պաշտոնյաները մահապատժի կենթարկվեն

Իրանի պատմության մեջ խոշորագույն ֆինանսական խարդախության մեջ մեղադրվող 4 մարդ դատապարտվել է մահապատժի, հաղորդում է իրանական «Մեհր» գործակալությունը` հղելով Իսլամական հանրապետության գլխավոր դատախազին:

Նախորդ տարվա նոյեմբերին Իրանում ձերբակալվել է 39 մարդ, որոնք կասկածվում են բանկային խարադախությունների մասնակից լինելու մեջ, ընդ որում քննության ենթակա անձանց ընդհաուր թիվը 70 է:

«Դատապարտյալներից երկուսը ցմահ Ազատազրկման են ենթարկվել, մյուսները բանտարկության տարբեր ժամկետներ են ստացել` ընդհուպ մինչև 25 տարվա ազատազրկում»,-ընդգծել է դատախազը: