
Պաղեստինյան իշխանությունները վրդովված են ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի հայտարարությամբ, ով նշել է, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի:
Նախօրեին Ռոմնին հասարակայնորեն Երուսաղեմը կոչել է Իսրայելի մայրաքաղաք` այդ կերպ հակառակվելով միջազգային հանրության դիրքորոշմանը և սեփական երկրի կառավարությանը: