30 հուլիսի 2012 - 20:07 AMT
Բաբկար Գէ. Սիրիայի կառավարությունը Հալեպում ռազմական ինքնաթիռներ, տանկեր և հրետանի է կիրառում

ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Բաբկար Գէն այսօր իր խորին անհանգստությունն է արտահայտել Հալեպում շարունակվող արյունահեղությունների կապակցությամբ:

Ըստ նրա, Սիրիայի կառավարությունը Հալեպում ռազմական ինքնաթիռներ , տանկեր և հրետանի է կիրառում, հաղորդում է Ինտերֆաքսը:

Հալեպը Սիրիայի` մեծությամբ երկրորդ քաղաքն է և կարևոր ռազմավարական նշանակություն ունի հակամարտող երկու կողմերի համար: