30 հուլիսի 2012 - 21:25 AMT
Թեհրանը չի արգելափակի Օրմուզի նեղուցը

Իրանի իշխանությունները չեն խոչընդոտի Օրմուզի նեղուցով արտասհմանյան նավերի տեղաշարժմանը, «Ալ-Ալյամ» հեռուստաալիքին հայտարարել է Իրանի ռազմական հրամանատարության բարձրաստիճան ներկայացուցիչ Մասուդ Ջազարեին:

Ընդ որում, նա ընդգծել է, որ արտասահմանյան նավերը կկարողանան ազատ տեղաշարժվել այնքան ժամանակ, քանի դեռ դա չի վնասում Թեհրանի շահերին:

Բազմաթիվ փորձագետների կարծիքով Իրանի այդ քայլը կարող է պատճառ հանդիսանալ ԱՄՆ և ԻԻՀ միջև ռազմական հակամարտության: